Քաղաքագետ. Ադրբեջանը շարունակում է քողարկել սահմանին զոհված զինվորների մասին տեղեկությունները![]() 6 օգոստոսի 2013 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի կրակոցներին ու հայկական կողմի կորուստներին ի պատասխան, իհարկե, զոհվում և վիրավորվում են զինվորներ ադրբեջանական բանակում, սակայն ղեկավարությունը, հասարակության մեջ խուճապից խուսափելու համար, քողարկում է դրանք կամ ներկայացնում բանակի ներսում տեղի ունեցած սովորական միջադեպերի անվան տակ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով վերջին օրերին մարտական դիրքերում ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցներին և միջադեպերին: «Ադրբեջանցի զինվորները, ըստ պաշտոնական լուրերի, մահանում են սրտի սուր անբավարարությունից կամ ինքնասպան են լինում, ավտովթար է տեղի ունենում, նրանք իրենց զոհերը բաշխում են բոլոր զորամասերում, ու շատ հաճախ հակամարտության գոտուց շատ հեռու զորամասումերում: Իրականում բոլոր այդ` գոնե կրակոցներից զոհվածները մահացել են հակամարտության գոտում, մոտ չորրորդ տարին է, որ նման քաղաքականություն է վարվում»,- նկատեց քաղաքագետը: Շաքարյանցը նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերն իրականում խորքային իրադարձություններ են: Նա չի կարծում, որ դրանք կարող են պայմանավորված լինել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններով, քանի որ դեռ շատ ժամանակ կա: Քաղաքագետը նշեց, որ հասարակության մեջ տրամադրություններ բարձրացնելու համար ադրբեջանական կողմը կարող է հակամարտության գոտում ակտիվանալ նաև սեպտեմբերի վերջին: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, իսկ օգոստոսի 5-ին հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |