ԳՆ. Արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» պաղպաղակների արտադրությունը![]() 6 օգոստոսի 2013 - 20:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանի հիման վրա «Երևան Կաթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակներից 2013 թվականի հուլիսի 25-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակները ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին: Ծառայության պետի որոշմամբ արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը: Ինչպես նաև «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները և «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքնիշի պաղպաղակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |