Լիբանանի նախագահը բարձր գնահատեց հայ-լիբանանյան դարավոր պատմություն ունեցող հարաբերությունները11 մարտի 2006 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը երեկ իր հավատարմագիրն է հանձնել Լիբանանի նախագահ գեներալ Էմիլ Լահուդին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախագահ Լահուդը բարձր գնահատեց հայ-լիբանանյան դարավոր պատմություն ունեցող շփումները եւ գոհունակությամբ նշեց, որ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող փոխադարձ ջերմ վերաբերմունքը կարող է ամուր հիմք հանդիսանալ բոլոր մակարդակներում վստահության եւ գործընկերության հետագա զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով Լիբանանի պետական կառույցներին` Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի համար, դեսպան Տեր-Ղեւոնդյանը հավաստիացրեց, որ Հայաստանի դեսպանությունը կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |