Ստեփանակերտի դպրոցներում նախադպրոցական խմբեր են բացվելու![]() 7 օգոստոսի 2013 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում բոլոր այն երեխաները, ում հինգ տարին լրանալու է մինչև դեկտեմբերի 1-ը, հնարավորություն են ունենալու ընդգրկվել դպրոցներում գործող նախադպրոցական խմբերում` 810 տեղ: Դպրոցներում բացվելու են երկու տիպի նախադպրոցական խմբեր` մանկապարտեզային` 9-ժամյա տևողությամբ և 6-ժամյա տևողությամբ` նախադպրոցական խմբեր, որտեղ երեխաները ճաշի, բայց ոչ քնելու հնարավորություն կունենան, հայտնում է karabakh-open.info-ն: Դեռ պարզ չէ նոր խմբեր բացելու հետևանքով առաջացած հաստիքների հարցը: Այն քննարկվում է կրթության և գիտության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների կողմից: Դաստիարակների համար համապատասխան կարգով մրցույթ է հայտարարվելու: Մինչև սեպտեմբերի 1-ը կազմակերպչական այլ հարցեր էլ կան, մասնավորապես երեխաների բուժսպասարկման, սանիտարահիգիենիկ վերահսկողության հետ կապված և իհարկե դպրոցներում փոքրիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով շինաշխատանքերը պիտի ավարտվեն, լուծվեն կահավորման հարցերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |