ԱՄՆ դեսպանն Ուջան գյուղում օգնում էր Ալեքսանյաններին կառուցել սեփական կացարանը![]() 7 օգոստոսի 2013 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Լիբի Հեֆերնը և դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության ներկայացուցիչները միացան Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյաններին կառուցել սեփական կացարանը: Երկար տարիներ Ալեքսանյանների տասներկու անձից բաղկացած ընտանիքն ապրել է մի փոքր տան մեջ: Տարիներ շարունակ նրանք խնայողություններ են կուտակել, որպեսզի ընտանիքի համար տուն կառուցի, որով էլ անցած տարի սկսվել է տան շինարարությունը, սակայն խնայողությունները բավական չէին շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: « Այսօր ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության խումբը խանդավառությամբ միացավ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Ուջան գյուղում՝ օգնելու Ալեքսանյանների ընտանիքին: Ուրախալի էր ականատես լինել այն լավ գործին, որ Ֆուլեր կենտրոնն անում է կարիքավոր ընտանիքների համար և համեստ ներդրում անել այդ գործի համար: «Աջակցող ձեռքերը» համայնքին ծառայելու կամավորական խումբ է, որտեղ դեսպանատան հայ և ամերիկացի անդամներ աշխատում են միասին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր»,- ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |