Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիմքերի մասին քիչ անց հաղորդագրություն կտարածվի: Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով: Գործի հիմքը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն է: PanARMENIAN.Net ը նաև տեղեկություն է ստացել, որ գլխավոր ճարտարապետը պատրաստվում է լքել պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանը արձակուրդից հետո այդ պաշտոնին չէր վերադառնա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |