ԵԽԽՎ քաղաքական կապերով կոմիտեն կքննարկի ղարաբաղյան հարցը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին, Փարիզում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) քաղաքական կապերով կոմիտեի նիստին կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Տվյալ հարցը նիստի նախնական օրկարգում տասերորդն է: Նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի ղեկավար Լորդ Րասել-Ջոնսոնը: Նշենք, որ քաղաքական հարցերով կոմիտեի հաջորդ նիստը կայանալու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, որը անցնելու է Ստրասբուրգում ապրիլի 10-13:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---