2013 թ. 1-ին կիսամյակ. Ոստիկանության 64 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի![]() 7 օգոստոսի 2013 - 18:03 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 267 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 8-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական բաժնից: Վարչության կատարած ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքներով ոստիկանության 64 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի, այդ թվում՝ 26-ին հայտարարվել է նկատողություն, 16-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 3-ին հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, 19-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության և այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 11 նյութեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |