ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՒՄԲԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ16 հունվարի 2003 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Կովկասի իրավիճակը կքննարկի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, որը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի հունվարի 22-ին` մասնակցելու համար ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի 9-րդ նիստին: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նիստում նախատեսվում է քննարկել իրավիճակն այն տարածաշրջաններում, որտեղ առկա է ահաբեկչության խնդիրը` ներառյալ Կենտրոնական Ասիան, Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը: Աշխատանքային խմբի համանախագահներն` Արմիթիջն ամերիկյան կողմից, եւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը` ռուսական, խմբի մյուս անդամների հետ միասին կքննարկեն «ողջ աշխարհում հակաահաբեկչական ջանքերը` հատուկ շեշտ դնելով միջուկային, կենսաբանական եւ քիմիական ահաբեկչության դեմ պայքարի վրա»,- գրում է ամերիկյան մամուլը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |