Վրաստանի ուղղափառ եկեղեցին Հայաստանում թեմ է հինել, ՀԱԵ-ն տարակուսանքի մեջ է11 մարտի 2006 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու(ՀԱԵ) գերեգույն հոգեւոր խորհուրդը տարակուսանք է հայտնել առանց ՀԱԵ-ին զգուշացնելու Վրաստանի ուղափառ եկեղեցու սինոդի` Հայաստանի տարածքում թեմ ստեղծելու որոշման վերեբերյալ: ՎՈՒԵ սինոդը փետրվարի 6-ի որոշմամբ ստեղծել է նոր, Տաշիր-Ագարակի թեմ, որը ենթարկվելու է Դմանիսիի թեմի եպիսկոպոսին: Հայ եկեղեցու խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ վրաց եկեղեցու նոր թեմը «ստեղծվել է Հայաստանի հյուսիսային շրջանում», այն վայրերում, «որտեղ ՎՈՒԵ-ն հավատացյալներ չունի»: Այնինչ, Վրաստանում «անտեսվում է հարյուր հազար հայ հավատացյալների` հայկական թեմին այդ երկրի հայկական եկեղեցիների վերադարձի արդար իրավունքը», նշել են խորհրդի անդամները: Ինչպես հաստատել են հայ եպիսկոպոսները, Վրաց իշխանություններին ուղղված դիմումը դեռ չի բավարարվել, որում նշվում է հայ թեմին պաշտոնական կարգավիճակ տալու եւ հայկական եկեղեցիների վերադարձի պահանջը: Խորհուրդը կոչ է արել «շարունակել Վրաստանում ՀԱԵ թեմի ծախկմանը ուղղված ջանքերը եւ ամրապնդել հայ եւ վրաց ժողովուրդների եւ եկեղեցիների դարավոր հարաբերությունները», հայտնում է Իտար-Տասսը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |