Ոստիկանությունն առաջարկվում է տուգանել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար 7 օգոստոսի 2013 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության իրավաբանական վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ է մշակել, որով, առաջարկվում է տուգանքներ նշանակել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից: Օրենսդրական փոփոխության առաջարկի հիմնավորման բաժնում Իրավաբանական վարչությունը նշել է․ «Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն` ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Պետությունն իր հերթին միջոցներ է ձեռնարկում ամուր ընտանիք կազմելուն նպաստելու, ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև իր քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առավել քան արդիական է հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը, քանի որ հենց ավանդական բարոյական արժեքների վրա հիմնված ընտանիքն է հանդիսանում մեր ազգապահպանության հենասյունը: Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ: Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից` առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության և այլ հարցերում: Այս երևույթն առավել վտանգավոր է դառնում այն բոլոր դեպքերում, երբ ոչ միայն խրախուսվում է, այլև` քարոզվում: Քարոզչական տարբեր մեթոդների կիրառումը նպաստում է նրան, որ երևույթն ընկալվում է որպես գովազդ և սկսում է դիտարկվել ինչպես օրինաչափ և բնական յուրաքանչյուր երևույթ: Այնինչ, բացասական երևույթների նմանօրինակ եղանակներով հրապարակայնացումն ու քարոզչությունը չեն կարող խրախուսվել մի պետության կողմից, որը դարերն ի վեր գոյատևել է ավանդական արժեքների, կայուն ընտանիքի պահպանման շնորհիվ: Մեր պետության առջև ծառացած այս արատավոր երևույթը և դրա հետագա տարածումը կանխելու նպատակով` նախապատրաստվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար: Ընդ որում, օրինագիծն առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ քարոզելու դեպքում»: Առաջարկվող փոփոխությունները հանրության քննարկմանն են ներկայացվել և ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է օգոստոսի 5-ից մինչև 19-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել ոստիկանության police.am պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնո Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |