Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի

Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի

PanARMENIAN.Net - Այսօր և օգոստոսի 10-ին շրջանների զգալի մասում, օգոստոսի 9-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 8 և 9-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 6-7 աստիճանով, 11-12-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում օգոստոսի 8-ին և 10-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 9-ին տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---