Հայ զինծառայողը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով հայտնվել է Ադրբեջանի տարածքում

Հայ զինծառայողը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով հայտնվել է Ադրբեջանի տարածքում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ը տեղեկանում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---