Կոսովոյի ինքնորոշումը կուժեղացնի Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հարցում11 մարտի 2006 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի դիրքորոշումը նրանում է կայանում, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, եւ դրանք պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով պատմական եւ իրավական կողմերը, ինչպես նաեւ հարցի շուրջ ձեւավորված քաղաքական պայմանները»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում, ՀՀ արտաքին քաղաքականության ղեկավարը նշեց, որ Կոսովոյի հնարավոր ինքնորոշումը կստեղծի նոր նախադեպ ազգամիջյան հակամարտությունների կարգավորման գործում: Նրա խոսքերով, դա կուժեղացնի Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |