«ԱրմենՏել»-ը շարունակում է ընդլայնել բջջային ցանցը սահմանամերձ գյուղերում![]() 8 օգոստոսի 2013 - 13:31 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի ընդլայման մասին հեռավոր սահմանամերձ գյուղերում: 2013 թ օգոստոս ամսվա սկզբին ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արևելյան սահմանի տարածքում` ապահովելով Խնածախ և Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով և շարժական ինտերնետով: Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից և 3G ինտերնետից այսուհետ կարող են օգտվել ավելի քան 1500 բնակիչ: «Համաձայն 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքների «ԱրմենՏել» ընկերությունը դարձավ առաջատար լայնաշերտ ինտերնետի բաժանորդային բազայի աճով: Նման արդյունքներին հասնել հնարավոր է միայն շարունական ներդրումների շնորհիվ, որն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի տարբեր շրջաններում: Նոր որդեգրած կորպորատիվ քաղաքականության շրջանակում մենք ոչ միայն կարևորում ենք սոցիալական բաղադրիչի ներառումը սակագնային քաղաքականության մեջ, այլ մեծ ուշադրություն ենք դարձնում ցանցի ընդլայնմանը և որակյալ կապի տրամադրմանը անգամ երկրի ամենահեռավոր շրջաններում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է նաև աշխատանքներ ուղղված ֆիքսված ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչը մոտ ապագայում, հնարավորություն կտա վերը նշված գյուղերի բնակիչներին օգտվել նաև Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայություններից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |