«Ջնջել կարմիր գծերը». Ֆեյսբուքում կոչ են անում վաղը ներկերով գործի անցնել

«Ջնջել կարմիր գծերը». Ֆեյսբուքում կոչ են անում վաղը ներկերով գործի անցնել

PanARMENIAN.Net - Ֆեյսբուքում ստեղծվել է «Ջնջել կարմիր գծերը» անունով էջ, որի նախաձեռնողները կոչ են անում վաղը ներկերով ջնջել վճարովի կայանատեղիների համար քաղաքի փողոցների կարմիր գծերը։ Նրանք արդեն ջնջել են մի հատվածում և նկարը տեղադրել խմբում՝ ցույց տալով, թե ինչպես է վճարովի կայանատեղին դառնում անվճար։

«Պետությունը ոչ օրինական գործունեություն ունեցող «ստայանշիկներին» արգելում է գումար վերցնել կայանված մեքենաների վարորդներից և օրենք ընդունել որպեսզի նույն թալանը իրականացնի ի օգուտ իրեն: Մենք չենք հանդուրժելու նման վերաբերմունք և չենք պատրաստվում վճարել կայանման համար ոչ պետությանը, ոչ էլ անօրինական գումար պահանջող մարդկանց:

Վաղը շաբաթ օր է, ոչ աշխատանքային: Ամեն մեկս կարող է վերցնել ներկ և ինչ որ փողոցի մի հատվածի կարմիր գծանշանները ներկել: Այդպիսով մենք չենք թողնի օրինական ճանապարհով մեզ թալանել մեր շատ սիրելի պետությանը և դա կանենք այնքան ժամանակ մինչև հասնենք մեր նպատակին», - նշված է նրանց հայտարարության մեջ:

Վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգով նախատեսված տուգանքները հետաձգվել են և դարձյալ կգործեն սեպտեմբերից: Կարմիր գծանշաններով առանձնացված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում, իսկ դրանից հետո վարորդները պետք է հաղորդագրությունների միջոցով տեղյակ պահեն իրենց շարժի մասին:Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին մանրամասն նշված է քաղաքի որոշ հատվածներում արդեն տեղադրված ցուցանակների վրա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---