Վարչապետը հանձնարարել է Ազգային գրադարանի մուտքի մոտ թեքահարթակներ կառուցել

Վարչապետը հանձնարարել է Ազգային գրադարանի մուտքի մոտ թեքահարթակներ կառուցել

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան և շրջայց կատարել շենքում: Վարչապետին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը, հետամուտ լինելով ՀՀ նախագահի հանձնարարականին, ծանոթացել է գրադարանի խնդիրներին: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել շենքի սեյսմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում ներկայացնել, թե ինչ մեթոդների կիրառմամբ է հնարավոր էապես բարձրացնել շենքի սեյսմակայության մակարդակը:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարական է տվել նաև Ազգային գրադարանի շենքի մուտքերը ապահովվել թեքահարթակներով՝ այն հարմարեցնելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---