Կրասնոդարում լույս է տեսել համշենահայերեն բարբառով երգերի ձայնասկավառակ11 մարտի 2006 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Առաջին համշենականը» ձայնասկավառակում, որ լույս է տեսել Կրասնոդարում, առաջին անգամ հավաքվել են առավել հայտնի երաժշտական ստեղծագործությունները` կատարված համշենահայերենով , հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ստեղծագործությունները ձայնագրվել են Կրասնոդարի մարզի Տուափսեի շրջանի «Քարավան» երեժշտական խմբի կատարմամբ` գիտական տեղեկատվական-մշակութային «Համշեն» կենտրոնի կազմակերպված աջակցության եւ տեղացի բարեգործների նյութական օգնության շնորհիվ:«Համշեն» կենտրոնը 2006 թվականին ծրագրում է հետազոտություններ կատարել համշենահայերի բնակության տարածքներում, ստեղծել «Համշենի հանրագիտարան»-ի կառուցվածքը, հրատարակել համշենահայերի խնդիրների հետ կապված գիտական տեղեկագրեր,կազմակերպության ինտերներ-կայք ստեղծել, նախապատրաստել վավերագրական ֆիլմի գաղափար եւ սցենար, համշենական ժողովրդական թատրոն ստեղծել, համահամշենական մշակութային փառատոն կազմակերպել եւ այլն: Կուբանում, Ադիգեայում եւ Աբխազիայում բնակվում են, փորձագետների տվյալների համաձայն, մոր 250 հազար համշենահայ: Նրանք հանդիսանում են Արեւմտյան Հայաստանի Համշենի շրջանի( այժմ գտնվում է Թուրքիա տարածքում) գաղթականները, որոնք XIX դարի կեսերին եւ XX դարի սկզբին ` Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Կուբան: Նրանք խոսում են յուրօրինակ համշենահայկական բարբառով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |