«Ջնջել կարմիր գծերը». Քաղաքապետարանի դիմացից 4 ակտիվիստ է բերման ենթարկվել

«Ջնջել կարմիր գծերը». Քաղաքապետարանի դիմացից 4 ակտիվիստ է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը բերման է ենթարկել Վահե Գևորգյան, Վահագն Մինասյան, Գոռ Առաքելյանին, Սևակ Մամյանին՝ չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում: Այս մասին տեղեկացնում է ակտիվիստներից Թեհմիե Ենոքյանը: Նա ավելացնում է, որ այսօր ժամը 13.00-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց ընդդեմ վճարովի ավտոկյանատեղիների ակցիայի ժամանակ «Ջնջում ենք կարմիր գծերը» նախաձեռնության մասնակիցները փչովի ներկերով ջնջել են քաղաքապետարանի մոտ գտնվող վճարովի ավտոկայանատեղիների գծերը:

«Դրանից 15 րոպե անց ոստիկանությունը նոր արձագանքել է գործողության մասնակիցներին: Չորս տղաները հիմա գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժանմունքում», - Ֆեյսբուքի իր էջում նշել է Թեհմիե Ենոքյանը

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Ֆեյսբուքում ստեղծվել է «Ջնջել կարմիր գծերը» անունով էջ, որի նախաձեռնողները կոչ են անում վաղը ներկերով ջնջել վճարովի կայանատեղիների համար քաղաքի փողոցների կարմիր գծերը։ Նրանք արդեն ջնջել են մի հատվածում և նկարը տեղադրել խմբում՝ ցույց տալով, թե ինչպես է վճարովի կայանատեղին դառնում անվճար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---