ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ16 հունվարի 2003 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-24-ը Նյու Յորքում կկայանա հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամների հերթական հանդիպումը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել հանձնաժողովի անդամ, Երեւանի պետական համալսարանի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը: Ընդ որում նա չի ճշտել, թե հատկապես ինչ հարցեր կքննարկվեն, նշելով միայն, որ այդ մասին որոշակիորեն կարելի կլինի խոսել միայն հանդիպման ավարտից հետո: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը սկսել է գործել ավելի քան մեկ տարի առաջ: 2001 թվականի դեկտեմբերին հայկական կողմը դադարեցրել էր իր գործունեությունը հանձնաժողովում այն բանից հետո, երբ թուրքական կողմը միակողմանի կարգով դիմել էր Անցումային արդարադատության միջազգային կենտրոն` պահանջելով չքննարկել Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային անցյալ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդի համապատասխանության հարցը: Մինչդեռ, նախկինում հանձնաժողովի երկու կողմերը պայմանավորվել էին ներկայացնել այդ հարցը միջազգային-իրավական կազմակերպության ուսումնասիրությանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |