Պատրաստվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի 2-րդ փաթեթը 8 օգոստոսի 2013 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային Բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսին, որին ուղեկցում էին բնական պաշարների կառավարման մասնագետ Յոզեֆ Էռնսբերգերը , գյուղատնտեսության գծով մասնագետ Դեվիդ Լագը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀԲ հայաստանյան ծրագրերի ղեկավարը հակիրճ ներկայացրել է Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագրի ընթացքը և նշել, որ տպավորված է արդեն գրանցված արդյունքներով: Նախարարը, համակարծիք լինելով Նիկոլաս Ահուիսուսիի գնահատականին, նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել են համայնքների արոտավայրերը, ավելացել է անասնագլխաքանակը, անասնապահական մթերքների քանակը, զարգացել է կառավարման համակարգը: Նա հայտնել է, որ ծրագրի իրականացման ընթացքում գոյացած խնայողությունների հաշվին հնարավոր է եղել ավելացնել ծրագրում ընդգրկված շահառուների թիվը: Ահուիսուսին նշել է, որ այս այցի նպատակն է շարունակել արդեն իսկ սկսված ծրագիրը և նախապատրաստել CARMAC 2 ծրագրային փաթեթ: Այդ նպատակով պատվիրակությունն արդեն այցելել է մարզեր և հնարավորություն է ունեցել ծանոթանալ իրականացված աշխատանքներին: Այս ծրագիրը ենթադրում է համայնքների արոտավայրերի կառավարում 100 համայնքների ներգրավմամբ, կաթի, մսի, բանջարեղենի արժեշղթաների մշակում, ինչպես նաև կառուցվածքային կարողությունների բարելավում: 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի շրջանակներում կստեղծվեն կաթի ընդունման կետեր, սպանդանոցներ, անասնաբուծական կենտրոններ, կբարելավվի մեքենայացված կիթի կազմակերպումը: Նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաև համանքներում կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաև հակակարկտային ժամանակակից ցանցեր ներդնելու հնարավորությունները, նշելով, որ ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի գյուղացիների եկամուտների ավելացումը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |