ՀՀ ՊՆ․ Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի տարածք անցած հայ զինծառայողին հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ

ՀՀ ՊՆ․ Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի տարածք անցած հայ զինծառայողին հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում տեղանքում չկողմնորոշվելու պատճառով Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում հայտնված ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել էին, որ տեղյակ են հայ զինծառայողի` Ադրբեջանի կողմից գերեվարվելու մասին և հետևում են իրադարձությունների զարգացմանը: Ավելացրել էին, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները ըստ ընթացակարգի կփորձեն այցելել գերուն, բայց այսօր դա հազիվ թե հաջողվի, որովհետև Ադրբեջանում օրը ոչ աշխատանքային է: Ոչ աշխատանքային է նաև առաջիկա 3 օրը։

Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հաստատել է տեղի ունեցածը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---