Ավագ դպորցի աշակերտները մասնագետների օգնությամբ փորձում է կողմնորշվել մասնագիոտության հարցում

Ավագ դպորցի աշակերտները մասնագետների օգնությամբ փորձում է կողմնորշվել մասնագիոտության հարցում

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկեց «Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում» եռօրյա դասընթացը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Դասընթացներին մասնակցում է Երևանի 15 ավագ դպրոցների ավելի քան 40 աշակերտ։

Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի՝ հայընտանիքներում մասնագիտության ընտրության հարցում ձևավորված են որոշակի սկզբունքներ. հաճախ ծնողներն են որոշում իրենց երեխայի մասնագիտությունը՝ առանց խորամուխ լինելու՝ տվյալ մասնագիտության պահանջը կա աշխատաշուկայում, թե՝ ոչ, կամ երեխան կարողանալու է արդյոք այդ կրթությունը ստանալ։

«Նման դասընթացները կօգնեն աշակերտներին ավելի տեղեկացված լինել խնդրի էությանը, որպեսզի հետագայում կարողանան ճիշտ կողմնորոշվել, ինքնուրույն որոշում կայացնել»,- նշեց Կարեն Ավագյանը՝ կոչ անելով դասընթացի մասնակից աշակերտներին ստացած գիտելիքները փոխանցել իրենց ընկերներին։ Կ. Ավագյանը տեղեկացրեց նաև, որ դասընթացները լինելու են շարունակական, և հաջորդ նման հանդիպումներին հրավիրվելու են նաև բուհերի ներկայացուցիչներ, ովքեր կծանոթացնեն իրենց առաջարկած մասնագիտություններին։

Սեմինարի ընթացքում Գերմանական խորհրդատվական կենտրոնի՝ մասնագիտական կողմնորոշման ոլորտում վերապատրաստված մասնագետներն աշակերտներին ծանոթացնում են մասնագիտական կողմնորոշման առանձնահատկություններին, բուհերի մասնագիտությունների ցանկին։ Իրականացվում է նաև մասնագիտական կողմնորոշման թեստավորում, որի միջոցով բացահայտվում են աշակերտների թաքնված ունակությունները, ինչը կօժանդակի այդ ունակություններին համապատասխան մասնագիտության ընտրությանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---