Աշխարհի Գավաթի 1-ին շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Միխայիլ Մարկովի հետ![]() 9 օգոստոսի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Վաղը նորվեգական Տրոմսե քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 3-ը: Հայաստանի ներկայացուցիչները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյան արդեն մեկնել են Տրոմսե: Առաջին շրջանում Արոնյանը կհանդիպի Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) հետ, իսկ Հակոբյանը` Տրուոնգ Սոն Նգուենի (Վիետնամ): Մովսիսյանը կխաղա Լյուդվիգ Համմերի (Նորվեգիա) հետ, իսկ Մելքումյանը` Խուլիո Գարնդայի (Պերու) հետ: Գավաթի խաղարկությունում հանդես կգան 128 շախմատիստներ, այդ թվում գրոսմայստերներ առաջին տասնյակից, աշխարհի կանաց չեմպիոնը, վեց մասնակիցներին էլ ընտրել է ՖԻԴԵ-ի նախագահը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |