Աչքակապության դրսևորումները չեմ հանդուրժելու. Գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել![]() 9 օգոստոսի 2013 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ դատախազության 2013 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նիստը վարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Քննարկվել են նախորդ 6 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների և ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Հանցավորության վիճակը ըստ ոլորտների ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ վերլուծելով հանցավորության վիճակի շարժընթացը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը: ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ առանձին հանցատեսակների բացահայտման աշխատանքները բարելավելու համար դատախազական հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Մասնավորապես գոհացուցիչ չի գնահատվել բնակարանային գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը, առանձին տարածքներում անչափահասների կողմից հանցագործությունների կատարման մեջ մասնակցության դեպքերի աճը և հանձնարարվել է դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին կատարել համապատասխան վերլուծություններ՝ խնդիրները վեր հանելու և միջոցառումների ծրագիր մշակելու համար։ «Անփույթ, աշխատանքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք, առավել ևս աչքակապության, կեղծիքների դրսևորումները չեմ հանդուրժելու»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ տալով կոնկրետ ցուցումներ աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |