Վերամշակողներն այս տարի պատրաստակամություն են հայտնել մթերել շուրջ 172 հազար տոննա խաղող![]() 9 օգոստոսի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հանդիպումները գյուղատնտեսական արտադրանք մթերողների հետ: Հերթն այսօր գինեգործներինն էր, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց ընկերություններում սպասվող խաղողի մթերման ծավալները: Կատարվել են մթերման ծավալների կանխատեսումներ , համաձայն որոնց, վերամշակող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերել շուրջ 172 հազար տոննա խաղող, ինչը 14 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա պահանջարկից: Առանձին խոշոր վերամշակող ընկերություններ հայտարարել են , որ խաղողի մթերումներն իրենց ընկերություններում կկատարվեն անսահմանափակ քանակությամբ: Իսկ պտուղբանջարեղենի արտահանման ծավալների նախնական կանխատեսմամբ՝ այս տարի կարտահանվի շուրջ 15 տոննա խաղող՝ նախորդ տարվա 10 հազարի դիմաց: Հանրապետությունում օգոստոսի 9-ից սկսվել են լոլիկի և դեղձի մթերումները: Մինչ այդ գյուղատնտեսության նախարարությունը կատարել է մոնիթորինգ գյուղատնտեսական բոլոր մթերքների կանխատեսվող ծավալների գծով՝ մթերումներն առանց առանց խոչընդոտների իրականացնելու համար : Ըստ մշտադիտարկման ադյունքների՝ մոտ 60 հազար տոննա բանջարեղենի և 34 հազար տոննա պտղի մթերման նախնական պահանջարկ կա: Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, մթերումների նախօրյակին կատարվել են նաև այցելություններ վերամշակող խոշոր կազմակերպություններ: Կարկտահարությունից հետո մեկ անգամ ևս կատարվել է դեղձի և ծիրանի կանխատեսվող ծավալների գնահատում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |