Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի հետ չի պատրաստվի Ալբանիայի դեմ խաղին![]() 9 օգոստոսի 2013 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել էր 29 ֆուտբոլիստների: Հրավիրվածների թվում էր նաև իրանական «Ռահ Ահանի» պաշտպան Վալերի Ալեքսանյանը: Այսօր պարզ է դարձել, որ Ալեքսանյանը չի մասնակցի թիմի հավաքին վնասվածքի պատճառով: «Վնասվածք եմ ստացել «Մալավանի» հետ հանդիպման վերջնամասում: Նախնական բուժզննման արդյունքում պարզվել է, որ կա ոսկրային վնասվածք: Այժմ անցնում եմ ֆիզիոթերապիայի կուրս, բնականաբար չեմ մարզվում: 4 օր անց ևս մեկ անգամ կստուգվեմ բժշկի մոտ, որից հետո վերջնական պարզ կդառնա վնասվածքի բնույթը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Ալեքսանյանը: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես չի մասնակցի հավաքին, քանի որ դեռ ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից: Նա բաց կթողնի նաև Գերմանիայի առաջնության առաջին տուրի հանդիպումը «Աուգսբուրգի» հետ: Հավաքական չի ժամանի նաև «Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, քանի որ վերջինս խաղում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում և այլ երկրի հավաքականի կազմում հանդես գալու դեպքում իր ակումբում կսկսի համարվել լեգիոներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |