Թուրք լոբբիստ. Հայաստանը պետք է նյութական փոխհատուցում տա սպանված սահմանախախտի ընտանիքին

Թուրք լոբբիստ. Հայաստանը պետք է նյութական փոխհատուցում տա սպանված սահմանախախտի ընտանիքին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների կողմից թուրք սահմանախախտի սպանվելու փաստը թուրքական մամուլն ու փորձագիտական շրջանակները շարունակում են օգտագործել: Միջադեպը ներկայացնում է իրենց ձեռնտու, բայց արդեն մի քանի անգամ հերքված, ակնհայտ սխալ փաստերով: Եվ սա առաջին հերթին վերաբերում է «հայ սահմանապահ» ձևակերպմանը, որն օգտագործվում է սահմանախախտի ադրբեջանական ծագում ունենալու համատեքստում:

«Միջադեպից հետո Հայաստանի հետ սահմանի մոտակայքում ապրող բոլոր մարդիկ մահվան սպառնալիքի տակ են: Հայերը միշտ են մեզ նախանձել և թշնամաբար վերաբերվել, փորձել վնասել, իսկ միջադեպից հետո մշտական վտանգը սրվել է», - գրում է թուրքական habervaktim.com-ը:

Թուրքիայի «Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (LOBİSAV) ղեկավար Էրջյումենք Քըլըչը ասել է, թե հայերն ու նաև հրեաները ավանդույթ են դարձել թուրքերի հանդեպ նման վերաբերմունքը. «Աշխարհի 22 երկիր հայկական բանաձև է ընդունել, 30 երկիր Հայոց ցեղասպանության հուշարձան է կանգնեցրել, բայց այսօր բոլոր այդ երկրները լռում են: Չի կարելի լռության մատնել տեղի ունեցածը: Պետք է պետական մակարդակով պահել օրակարգում, դիվանագիտական քայլեր ձեռնարկել, իսկ Հայաստանը պետք է նյութական փոխհատուցում տա սպանված հովվի ընտանիքին»:

Թուրք լոբբիստը հիշեցրել է Մավի Մարմարայի միջադեպը, և դրան Թուրքիայի կոշտ արձագանքը`առաջարկելով Իսրայելի պես Հայաստանին էլ կոշտ պատասխան տալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---