ԱՄՆ սենատորներ Մաքքեյնն ու Գրեմը առաջարկել են Վրաստանն ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում

ԱՄՆ սենատորներ Մաքքեյնն ու Գրեմը առաջարկել են Վրաստանն ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում

PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Լինդսի Գրեմը հավանություն են տվել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը, Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայման գաղափարին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր փուլի մեկնարկին:

Ըստ վրացական ԶԼՄ-ների, նրանք համատեղ հայտարարություն են հրապարակել, որն արված է «սառը պատերազմի ոգով», որտեղ կոչ են արել ավելի իրատեսական մոտեցում որդեգրել ՌԴ հետ հարաբերություններում»:

Սենատորները նաև հավանություն են տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա կատարելիք այցը չեղյալ հայտարարելուն:

Նրանց կարծիքով, Վաշինգտոնը պետք է զգալիորեն ընդլայնի «Մագնիտսկու ցուցակը», քայլեր ձեռնարկի Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայման առումով և «արագ ընթանա դեպի ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր փուլի մեկնարկը, այդ թվում նաև Վրաստանի ընդգրկման միջոցով»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---