Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնում է Մերձավոր Արևելք՝ շփվելու Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ

Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնում է Մերձավոր Արևելք՝ շփվելու Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն կիրակի օրը մեկնում է Մերձավոր Արևելք, որտեղ բանակցելու է Իսրայելի ու Պաղեստինի ղեկավարության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչի վրա հղումով:

Իսրայելցիների և պաղեստինցիների ուղիղ խաղաղ բանակցությունները վերսկսվել են հուլիսի վերջում Վաշինգտոնում եռամյա դադարից հետո: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը նպատակ ունեն կարգավորելու հակամարտությունը 9 ամսում:

«Կիրակի օրը Վեստերվելլեն Երուսաղեմում կբանակցի նախագահ Պերեսի ու արդարադատության նախարար Լիվնիի հետ: Երկուշաբթի նա կհանդիպի Երուսաղեմում վարչապետ Նեթանյահուի, իսկ Ռամալլահում՝ Աբբասի ու Պաղեստինի ազգային ինքնավարության ժամանակավոր կաբինետի ղեկավար Համդալլայի հետ»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---