«Երեքից մեկն էլ ես եմ». Երիտասարդները քաղաքապետին ցույց են տալիս, որ իրենց պահանջը «երեքի պահանջ» չէ![]() 9 օգոստոսի 2013 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր երթ են կազմակերպել` Ազատության հրապարակից դեպի Երևանի քաղաքապետարան: Այստեղ արդեն 2-րդ շաբաթն է, ինչ երեք երիտասարդ անժամկետ նստացույց են հայտարարել: Երթի մասնակիցներն անցորդներին կոչ էին անում միանալ իրենց: «Երեքից մեկն էլ ես եմ» գրությամբ պաստառներով ակտիվիտները հասել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և սկսել վանկարկել «Տարո՛ն, նայի` 3 չի: Մենք ենք տերը մեր երկրի: Մեկ երկու երեք, երեք երեք, երեք»: Երիտասարդներն այս կերպ փորձում են ցույց տալ, որ նստացույց անողների`Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության պահանջը, ինչպես քաղաքապետն է նշել, «երեքի պահանջ» չէ: Ակցիայի ժամանակ քաղաքապետարանի շենքի դիմացի խոտածածկի ոռոգման համակարգը միացված էր: Ակտիվիստներին միացած ազատամարիկներից Խաչատուր Խաչատրյանն ասել է, որ եթե ինքը քաղաքապետ լիներ, որպես գյուղատնտես, աշխատանքից կազատեր նրան, ով շենքի հարակից տարածքի խոտածածկն այդքան ջրում և փչացնում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |