Դավիթ Կարապետյան. ԱԻՆ համակարգի աշխատակիցների շուրջ 49 տոկոսը կանայք են ու աղջիկներ![]() 9 օգոստոսի 2013 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ինչպես նաև ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը համատեղ կազմակերպել էին «Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցերի ուղղությամբ ջանքերի համատեղում և համակարգում» թեմայով աշխատաժողով։ Միջոցառման նպատակներն էին վեր հանել և քննարկել երկրում արտակարգ իրավիճակների ոլորտում և ԱՌՆ գործընթացներում համայնքային մակադակով առկա գենդերային խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիները և մշակել համապատասխան գործողությունների պլան՝ գենդերային հարցերը ներառելով ԱՌՆ քաղաքականության, ծրագրերի և նախագծերի պլանավորման, իրականացման և գնահատման փուլերում: Աշխատաժողովին մասնակցում էին ԱԻ նախարարության, փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների, մարզպետարանների, մարզային ԱՌՆ թիմերի, տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ-ի գործակալություններ, ՕՔՍՖԱՄ, Հայկական Կարմիր խաչ, Ուորլդ վիժն, Փրկենք երեխաներին և այլն), ինչպես նաև գենդերային հարցերով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը նշել է, որ ԱԻՆ համակարգի աշխատակիցների շուրջ 49 տոկոսը կանայք են ու աղջիկներ. «Վերջին մի քանի տարիներին աղետների ռիսկերի կառավարման համակարգը Հայաստանում լուրջ առաջընթաց է ապրել, սակայն մեր աշխատանքի արդյունքը լիարժեք չի լինի, եթե արտակարգ իրավիճակների կառավարման, որոշումների ընդունման, աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման գործընթացներում հաշվի չառնվեն նաև հասարակության տարբեր հատվածների, օրինակ` հաշմանդամների, երեխաների կամ կանանց, կարիքներն ու խոցելիության գործոնները։ ՄԱԿ-ի անցկացրած ուսումնասիրությունները ևս ցույց են տալիս, որ կանանց դերակատարությունն ապահով համայնքներ ստեղծելու գործում շատ կարևոր է»: Աշխատաժողովի օրակարգում ընդգրկված հիմնական թեմաներն էին աղետների ռիսկի նվազեցման և կրթության բնագավառներում առկա գենդերային հիմնահարցերը: Աշխատաժողովի մասնակից, ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակցուհի Նելլի Չարչյանը ներկայացրել է իր կյանքի ու ԱԻՆ-ում աշխատանքի անցնելու պատմությունը. «Սպիտակի երկրաշարժի ժամանակ ես մնացի դպրոցի փլատակներում ու հայտնվեցի հաշմանդամի սայլակին: Ես իհարկե փորձում էի ապրել լիարժեք կյանքով ու ոչ մի բանից հետ չմնալ, երգում էի երգչախմբում: Կարճ ժամանակ ստիպված էի ապրել արտերկորւմ, սակայն չկարողացա համակերպվել այդ մտքի հետ, քանի որ շատ եմ սիրում Հայաստանը և նորից վերդարձա հայրենիք: Իսկ ԱԻ նախարարությունում աշխատանքի անցնելով՝ ես ավելի մեծ վստահություն ձեռք բերեցի: Այնտեղ ինձ բոլորը վերաբերում են ինչպես հավասարը՝ հավասարին, առանց որևէ խտրականության»: Ելույթներից հետո սկսվել է խմբային աշխատանք, որի ընթացքում մասնակիցները քննարկումների ու հարցաթերթերի օգնությամբ փորձել են բացահայտել գենդերային տեսակետից բնակչության առավել խոցելի խմբերը, աղետների ժամանակ տղամարդկանց ու կանանց հատուկ կարիքները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրների լուծումներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |