Ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

Ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետություն է մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանութան լրատվական բաժնից:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայ գործընկերներին ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Հայաստանի ոստիկանության պատվիրակության և Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը հաջորդել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Վրաստանի ՆԳՆ «112» ծառայություն, որտեղ ստացվում, կենտրոնացվում ու մշակվում է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ոստիկանության Վաքե-Սաբուրթալիի շրջանի բաժին, որտեղ ծանոթացել են աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպմանը: ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Վրաստան շարունակվում է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---