Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել ՀՀՊ շուրջ փորձագիտական երկխոսությունը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել ՀՀՊ շուրջ փորձագիտական երկխոսությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին Ռուսաստանի և ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ Վաշինգտոնում քննարկել են ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակահրթիռային պաշտպանության խնդիրներին, որոնք լուրջ գործոն են հանդիսանում երկկողմ հարաբերություններում:

«Պայմանավորվածություն կա շարունակելու ՀՀՊ շուրջ փորձագիտական երկխոսությունը փոխընդունելի որոշումների որոնման նպատակով: Մանրամասն քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---