Հայաստանը հրավիրվել է Բաքու` ԵԱՀԿ 14-րդ տնտեսական համաժողովի նախապատրաստման խորհրդաժողովին13 մարտի 2006 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-17 Բաքվում տեղի կունենա ԵԱՀԿ 14-րդ տնտեսական համաժողովի նախապատրաստմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովը, որի հիմնական թեման կլինի ռիսկերի նվազեցումը ԵԱՀԿ շրջանակներում տրանսպորտային անվտանգության ոլորտում, կանցնի շուրջ 100 արտերկրյա հյուրերի մասնակցությամբ: Խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը, ԵԱՀԿ համակարգողը տնտեսության եւ շրջակա միջավայրի ոլորտում, ՄԱԿ-ի փորձագետներ: Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի մամլո ծառայության ղեկավար Ուլվի Ախունդլուն նշել է, որ հրավերներ են ուղղվել կազմակերպության բոլոր 55 անդամներին, այդ թվում նաեւ Հայաստանի ներկայացուցիչներին: «Խորհրդաժողովը անց է կացնում ԵԱՀԿ-ն, եւ կազմակերպության ղեկավարությունը հրավեր է ուղարկել կազմակերպության բոլոր մասնակից պետություններին: Միեւնույն ժամանակ, տեղեկություններ Բաքվում կայանալիք խորհրդաժողովին մասնակցելու վերաբերյալ Հայաստանի ներկայացուցիչների պատասխանի մասին ես չունեմ»,-եզրակացրել է նա, հաղորդում է«Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |