Ավագանու անդամները միացել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներին![]() 10 օգոստոսի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի հարակից հատվածներում «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները: Շուրջ 400 կամավորների մասնակցությամբ մաքրվել է Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից անտառպուրակային հատվածը: Աշխատանքներին միացել էին նաև Երևանի ավագանու անդամներ: Ավագանու անդամները, կարևորելով նախաձեռնությունը, նշել են, որ քաղաքի մաքրության ապահովումը յուրաքանչյուր երևանցու պարտքն է քաղաքի նկատմամբ և հավելել, որ առաջիկայում ևս իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն նման ծրագրերում: Արդեն հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են նախատեսված Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |