Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հիմնադրամը 5 ժամում մոտ 6 հազար դոլար է հավաքել Սնոուդենի համար![]() 10 օգոստոսի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության լրագրողական հիմնադրամի աշխատակիցները սկսել են միջոցներ հավաքել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին իրավաբանական աջակցության համար, ասվում է Wikileaks կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ: «Սնոուդենը պետք է երկար ժամանակ վատնի իրավաբանական հարցերի լուծման համար: Նա կարող է դա անել միայն Ձեր օգնությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Դատելով հրապարակված տվյալներից, միջոցները հավաքագրվում են արդեն 5 ժամ: Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հիմնադրամը 5 ժամում մոտ 6 հազար դոլար է հավաքել Սնոուդենի համար: Նվիրատվությունների գումարը հիմնականում տատանվել է 5-50 դոլարի սահմանում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |