Սփյուռքահայ աշակերտների «Հայ ենք մենք» ներկայացումը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոի բեմում![]() 10 օգոստոսի 2013 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի աշակերտներից բաղկացած թատերախմբի կողմից Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրվեց «Հայ ենք մենք» ներկայացումը: Թատերախումբը մասնակցում էր նաև «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին և հյուրընկալվել էր Հայ կաթողիկե եկեղեցու Երևանի հյուրատանը: Ներկայացումը երեք անգամ բեմադրվել է Բեյրութում, այն ներկայացնում է սփյուռքահայ երիտասարդի և երևանցի աղջկա սիրո խորհրդանշական պատմություն, որը երջանիկ ավարտ է ունենում և նրանք վառում են մի նոր հայեցի օջախ: Ներկայացումը եկել էին դիտելու Հայաստանում գտնվող սիրիահայեր, «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |