Իրաքում երկու պայթյունի արդյունքում հինգ զինծառայող է զոհվել![]() 12 օգոստոսի 2013 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Իրաքում երկու պայթյունի արդյունքում զոհվել է հինգ զինծառայող, հաղորդում է Associated Press-ը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Էլ-Մուսաիբ քաղաքի մատույցներում` Բաղդադից 60 կմ հեռավորության վրա: Ճանապարհի եզրին տեղադրված ռումբը ոչնչացրել է ռազմական պարեկը, երեք զինվոր զոհվել, տասը վիրավորվել են: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել հսկիչ անցագրային կետում, Բաղդադի արևմտյան Աբու-Գրաիբ արվարձանում: Մահապարտ-ահաբեկիչը իրականացրել է գործողությունը ականապատված մեքենայում: Երկու զինծառայող զոհվել, ինը վիրավորվել են: Երկու հարձակումները տեղի են ունեցել Իրաքում պայթյունների շարքից հետո, ինչի արդյունքում 69 մարդ էր զոհվել: ԱՄՆ Պետդեպարտամնետը խիստ քննադատել էր այդ հարձակումները` խոստանալով 10 մլն դոլար դրանց կազմակերպիչների մասին տեղեկության դիմաց: Հաղորդագրության մեջ ահաբեկիչներն անվանվել են «իսլամի թշնամիներ և Միացյալ Նահանգների, Իրաքի ու միջազգային հանրության թշնամիներ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |