Երիտասարդներն իրենց տոնը կնշեն Մաշտոցի պուրակում

Երիտասարդներն իրենց տոնը կնշեն Մաշտոցի պուրակում

PanARMENIAN.Net - Երիտասարդությունը գիտի պայքարել իր իրավունքների համար, գիտի հաղթել, գիտի նաև նշել այդ հաղթանակը։ Նման հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Տոնենք Երիտասարդների օրը հաղթանակած երիտասարդներով միասին» խումբը: Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր` Երիտասարդների միջազգային օրը, նախատեսվում է երթ, որը կմերկնարկի ժամը 18։00-ին: «Կսկսենք մեր երթը Սիրահարների այգու մոտից` շարժվելով Բաղրամյան փողոցով, կգնանք Ազատության հրապարակ։ Մեր քայլերթը կշարունակենք Հյուսիսային պողտայով` Հանրապետության հրապարակ, Իտալիայի փողոց, այնուհետև դեպի քաղաքապետարան՝ շնորհավորելու նաև այն իրավագիտակից երիտասարդներին, որոնք արդեն տասնվեցերորդ օրը նստացույց են անում քաղաքապետարանի դիմաց»,- ասված է հայտարարության մեջ:

Երթի մասնակիցները կունենան պաստառներ հետևյալ գրություններով` «Մենք անկախության սերունդն ենք, մենք հանգիստ չենք մնում» ,«Հաղթանակը սկսվում է երիտասարդների միասնականությունից»,«Միասնականությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, որը կերտում են երիտասարդները»,«Հեղափոխության ճանապարհը կառուցում են երիտասարդները», «Կան մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ է պայքարը, բայց պարտավոր են սովորել: Մեծերը սովորեցնում են կյանքի փորձով երիտասարդները`միասնականությամբ»

Երթը քաղաքապետարանից կշարժվի Մաշտոցի պուրակ։ «Ժամը 20։00-ից Մաշտոցի պուրակում միասին կնշենք մեր տոնն ու մեր հաղթանակը։ Պուրակում կլինեն երաժշտություն, բարձր տրամադրություն ու հաղթած, ազատ, իրավագիտակից երիտասարդություն»,- նշված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---