Գինեգործական վերնիսաժ կանցկացվի Փարաքարում![]() 12 օգոստոսի 2013 - 12:43 AMT PanARMENIAN.Net - «Արենի» փառատոն» հիմնադրամը, Փարաքարի գյուղապետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ,օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կազմակերպում են արդեն երկրորդ Գինեգործական վերնիսաժը: Վերնիսաժին կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաև մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծելու հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար: Միջոցառմանը մասնակից կլինի նաև Կարին երգի–պարի ազգագրական համույթը, որի կատարողները ներկաներին իրենց պարերի մասնակից կդարձնեն, ստեղծելով բարձր, տոնական տրամադրություն: Վերնիսաժի հաջող մեկնարկը կապահովի դրա շարունակականությունը և հնարավորություն կտա ամեն տարի նորովի և առավել ընդլայնված իրականացնել գինու՝ որպես ազգային բրենդի բազկացուցիչ մասի պրոպագանդումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |