Իտալիայի վարչապետը Ղարաբաղի մասին. Տևական հակամարտությունները ոչ ոքի շահերից չեն բխում

Իտալիայի վարչապետը Ղարաբաղի մասին. Տևական հակամարտությունները ոչ ոքի շահերից չեն բխում

PanARMENIAN.Net - «Իտալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որը ամենահարմար ձևաչափն է արդյունքի հասնելու համար»,-Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան` անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը:

«Մենք գտնում ենք, որ երկարաժամկետ հակամարտությունները ոչ ոքի շահերից չեն բխում»,-ասել է իտալացի վարչապետը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա հավելել է, որ հաջորդ տարի Իտալիան կգլխավորի ԵՄ-ն և կաջակցի մի շարք հակամարտությունների հանգուցալուծմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---