ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին![]() 12 օգոստոսի 2013 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել Բաքվում գտնվող հայ զինծառայողին: PanARMENIAN.Net ին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ հանդիպում չի կայացել և չնշեցին, թե երբ է այն նախատեսվում: Նշենք, որ հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Բաքվում հանդիպումը կայացել է և Հակոբ Ինջիղուլյանը լավ է: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեում հերքեցին այդ տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղափոխվել է Բաքու և հանձնվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել էր, որ շաբաթ հանդիպում կկազմակերպվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք կիմանան գերված զինվորից, թե նա ցանկանում է Հայաստան վերադառնալ, թե երրորդ երկիր տեղափոխվել: «Հստակեցվել է, որ հայ զինծառայողը, մոլորվելով, անցել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք»,-ասել էր Սաիլովը: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |