Սիրիայում ծառայության ժամանակ հայ զինվոր է զոհվել![]() 12 օգոստոսի 2013 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հալեպի Ալխանասեր շրջանում նախօրեին կեսօրից հետո ավտոբուս է պայթեցվել, բոլոր ուղևորները մահացել են: Այս մասին «Եռագույն»-ին հայտնել են պարբերականի աղբյուրները: Կայքը գրում է, որ դեպքի մանրամասները հայտնի չեն: Հայտնի չէ նաև, թե ուր էր ուղևորվում ավտոբուսը և ովքեր էին ներսում: Աղբյուրի փոխանցմամբ` ուղևորներից որևէ մեկը անձնագիր չի ունեցել: Գամիշլիցի հայ զինվոր Մասիս Խաչատուրյանը (հոր անունը Կարո է, տեղի ազգային վարժարանի աշխատողներից է) զոհվել է ծառայության ժամանակ, լուրը հարազատներին է հասել օգոստոսի 10-ի երեկոյան։ Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զինծառայողի մահվան մասին տեղեկություններ չունի և հավելեց. «Հակառակ հորդորներին, որ շրջափակման և վտանգավոր օրերին մարդիկ ճամփորդություններից խուսափեն, նրանք այդ վտանգին ընդառաջ են գնում և դեպքերը պատահում են»: Ավելացնենք, որ օգոստոսի 10-ին զինյալները կանգրեցրել են Երևան ուղևորվող ավտոբուսը և առևանգել են չորս հայ երիտասարդի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |