Յուրգեն Կլոպ. Հիմա իմաստ չունի, որ Մխիթարյանը միանա Հայաստանի հավաքականին

Յուրգեն Կլոպ. Հիմա իմաստ չունի, որ Մխիթարյանը միանա Հայաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է միանար Հայաստանի ֆուտբոլի հավաքականին՝ մասնակցելու օգոստոսի 14-ին կայանալիք ընկերական խաղին Ալբանիայի հետ:

Կիսապաշտպանն ընդգրկվել էր Վարդան Մինասյանի հրապարակած հավաքականի ընդլայնված ցուցակում, սակայն, հետո պարզ դարձավ, որ նա չի մասնակցի Ալբանիայի հետ խաղին: Վնասվածքի պատճառով նա չի մասնակցել նաև Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Աուգսբուրգի» հետ խաղին:

«Հիմա իմաստ չունի, որ Մխիթարյանը միանա Հայաստանի հավաքականին»,-ասել է «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---