Արաս Օզբիլիս. «Սպարտակի» գլխավոր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում

Արաս Օզբիլիս. «Սպարտակի»  գլխավոր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմել է իր թիմի նպատակների մասին Ռուսաստանի առաջնության նոր խաղաշրջանում:

«Ես գիտեմ, որ վերջին անգամ «Սպարտակը» չեմպիոն է դարձել 2001 թվականին: Ուստի բոլոր են ցանկանում հաղթել չեմպիոնի տիտղոսի համար պայքարում, սակայն, մյուս կողմից, պետք չէ կենտրոնանալ դրա վրա և մշտապես խոսել առաջին տեղի մասին: «Սպարտակն» ապրում է շաբաթական ցիկլով և գլխավոր նպատակն է հաղթել առաջիկա խաղում, միայն այդպես կարելի է հասնել վերջնական նպատակին»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Մոսկովյան ակումբի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---