Թրասուսերակիր Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դուրս է եկել ԱԱ կիսաեզրափակիչ![]() 12 օգոստոսի 2013 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում շարունակվում է սուսերամարտի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանի կանանց հավաքականը Եկատերինա Դյաչենկոյի, Յանա Եգորյանի, Դինա Գալիակբարովայի, Յուլիա Գավրիլովայի մասնակցությամբ դուրս է եկել թրասուսերակիրների մրցաշարի կիսաեզրափակիչ: Համառ պայքարում Ռուսաստանը 45:44 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի թիմին: 2010-2012 թ. Եգորյանը զգալի հաջողությունների է հասել պատանիների տարիքային խմբում: Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում նա թիմային և անհատական պայքարում և Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ: 2012 թվականին Եգորյանը նվաճել է Ռուսաստանի մեծահասակների չեմպիոնի կոչումը և հրավիրվել երկրի ազգային հավաքական: 2013-ին նա ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ Կազանի Ունիվերսիադայում` բրոնզե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |