Սիրիահայ զինծառայողը զոհվել էր մայիսին![]() 12 օգոստոսի 2013 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիահայ զինծառայող Մասիս Խաչատրյանը, որի մահվան մասին այսօր տեղեկություն տարածվեց, ծառայում էր Հալեպում, բայց մայիսին ուղարկվել էր Դեր Զոր, որտեղ էլ զոհվել էր: Նրա դին տեղափոխվել էր Դամասկոս, որտեղից էլ այսօր տեղափոխվելու է Ղամիշլի: Զինծառայողը ծնունդով Ղամիշլիից էր, 7 եղբայր ու 2 քույր ուներ: Ծնողներն իրենց որդու զոհվելու մասին իմացել են օգոստոսի 10-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, գրում է yerakouyn.com-ը` հղում տալով Ղամիշլիի իր աղբյուրներին: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |