ՀԲՃ. Տաշտուն համայնքի ղեկավարը և «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն հաշվի չեն առնում Բնապահպանության նախարարության որոշումները (վիդեո) 12 օգոստոսի 2013 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) տեղեկացրել էր Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարության մասին, որի անօրինականությունը պետական մարմինների կողմից հաստատվեց, իսկ շինարարությունը կասեցվեց: Սակայն պարզվում է, որ շինարարական աշխատանքներն ամենևին էլ դադարեցված չեն, իսկ Տաշտուն համայնքի ղեկավարը և «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի պատասխանատուները թքած ունեն օրենքների ու նախարարությունների որոշումների վրա: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանը խնդրի առնչությամբ 2013թ. հուլիսի 17-ի մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ բնապահպան ակտիվիստներից ստացված ահազանգի հետքերով հայտնաբերվել էր առանց համապատասխան փաստաթղթերի`ապօրինի հողաշինարարական աշխատանքների դեպք: Այն իրականացվում էր Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից` հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման նպատակով: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով դադարեցվել է գործարանի կառուցման գործընթացը: Պատասխանում նաև նշված է, որ աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրին պատճառած վնասը հաշվարկվելու է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ընկերությանը կներկայացվի վնասի հատուցման պահանջ: Գործի հանգամանալից քննությունից հետո օրենքով նախատեսված կարգով ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի իրավապահ մարմիններին: Մինչ այդ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել էին, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Մեղրիի բաժիններ ներկայացրած հաղորդումներին դեռևս ոչ մի պաշտոնական պատասխան չենք ստացել: Օգոստոսի 7-ին և 8-ին կատարված տեսագրություններից պարզվում է, որ այս ամենից հետո «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ոչ միայն չի դադարեցրել շինարարությունը, այլև ավելի լայն թափով է շարունակել այն` խախտել ՀՀ օրենքները և չենթարկվել նախարարությունների որոշումներին: Իսկ պետական մարմինները կրկին անգործության են մատնվել՝ չտեսնելու տալով այդ ամենը: Ելնելով վերը նշվածից դիմում ենք ՀՀ դատախազությանը և ոստիկանությանը, որպեսզի դիտարկեն սա որպես հաղորդում հանցագործության մասին, անհապաղ միջոցներ ձեռնարկեն ապօրինի շինարարությունը դադրեցնելու ուղղությամբ և իրականացնեն անաչառ քննություն: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու փաստել, որ պետական և իրավապահ մարմինները հերթական անգամ ի վիճակի չեն, կամ էլ ցանկանություն չունեն կատարել հանրության կողմից իրենց տրված լիազորությունները, իսկ հանքարդյունաբերող ընկերություններն իրենց վեր են դասում օրենքից և ժողովրդից: Այդ պարագայում հանրությունն իրեն իրավունք կվերապահի հետ վերցնելու այդ լիազորություններն իր ձեռքը և միջոցներ կձեռնարկի օրինականությունն ու արդարությունը վերականգնելու ուղղությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |