ՀՀ դատախազությունն ու Հարվարդի համալսարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն![]() 12 օգոստոսի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավար Սերգեյ Կանապլյովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սերգեյ Կանապլյուկը բարձր է գնահատել համալսարանի կողմից իրականացված ծրագրում Հայաստանի դատախազության ներկայացուցչի մասնակցության պատրաստվածության որակը՝ կարևորելով համագործակցության ակտիվացումը։ Նա առաջարկել է ակտիվացնել Հարվարդի համալսարանի կրթական, վերապատրաստման տարբեր ծրագրերում ՀՀ դատախազության ներկայացուցիչների ներգրավվածությունը։ Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղիների, այդ թվում` համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |